ԹԱԼԻԲԱՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
Թալիբան շարժումը օպերացիա է նախապատրաստում` Բեն Լադենի ոչնչացման ժամանակ բռնված նրա հարազատներին ազատելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը:
Հետախուզության տվյալներով, թալիբները ծրագրում են պատանդ վերցնել Պակիստանի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչներին` հետագայում Բեն Լադենի հարազատների հետ փոխանակելու համար: Ստացված տեղեկատվության հիման վրա երկրում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Հայտնի է, որ Բեն Լադենին ոչնչացնելիս ձերբակալվել են նրա երեք կանայք և մի քանի երեխաները:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան