Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈՒՏԻՆԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԱՆԿԸ



Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այցելել է Նիժնի Տագիլում անցկացվող սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես, ծանոթացել «Ուրալվագոնզավոդ» ընկերության ցուցասրահին: Նրան ներկայացվել է Т-90С ռուսական նորագույն տանկը:

Այս տանկի առավելություններից են մինչև 5 կմ հեռահարությամբ հրթիռները: Սովորական արկերը թիրախը խոցում են մինչև 2 կմ հեռավորության վրա, ինչպես, օրինակ` ամերիկյան Abrams և գերմանական Leopard տանկերը:

Ռուսական տանկերի նախորդ մոդիֆիկացիաներից Т-90С-ն տարբերվում է ավելի հզոր շարժիչով և ուժեղացված պաշտպանությամբ: Ավանդական զրահից բացի, այստեղ կիրառվել է նաև էլեկտրամագնիսական պաշտպանություն:

Տանկում առաջին անգամ կիրառվել է անվաղեկային ղեկավարման մեխանիզմ, ինչպես նաև ավտոմատ փոխանցումատուփ` մեխանիկականի անցնելու հնարավորությամբ: Այդպիսով նվազել են վարորդի ծանրաբեռնվածությունն ու վառելիքի ծախսը:

Т-90С-ն համալրված է գիշերային տեսանելիության սարքով, ետևի պատկերի վերարտադրման տեսախցիկով, կապի և տեղորոշման ժամանակակից համակարգով, քառակողմ համայնապատկերի ապահովման համակարգով, լազերային հեռաչափերով ու նշանոցներով, օդորակիչով:

Բոլոր նորամուծություններին ծանոթանալուց հետո Վլադիմիր Պուտինն անձամբ փորձարկել է տանկի ղեկավարման սարքավորումները` նստելով տանկի հրամանատարի համար նախատեսված տեղում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/09/2011