Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿԱԿԵՏԵՐԸ ՃՆՇՎԵԼ ԵՆ



ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿԱԿԵՏԵՐԸ ՃՆՇՎԵԼ ԵՆՄեկնաբանում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

ՎԱԶԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

 

Սեպտեմբերի 15-17-ը հանրապետության հյուսիսարեւելյան սահմանին լարված էր: Ադրբեջանական զինուժը թիրախավորել էր մեր բնակավայրերն ու  խաղաղ բնակչությանը, ինչի հետեւանքով  ոտքի շրջանում թեթեւ վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը: Հակառակորդը կիրառել է 12.7 մմ եւ ավելի խոշոր տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահար զենքեր: Որեւէ ոտնձգություն անպատասխան չի մնացել: Ի տարբերություն թշնամու՝ մենք չենք թիրախավորել նրանց գյուղերն ու գյուղացիներին: Փակագծերը չբացեմ, միայն նշեմ, որ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար ուղղություններում հարվածներով ճնշել ենք նրանց ակտիվ կրակակետերը: Խնդիրը կատարվել է անվրեպ եւ ժամանակին: Արդյունքում՝ այժմ սահմանին հանգիստ է: Հակառակորդի նպատակը մեկն է՝ սադրանքներով ապակայունացնել երկրի իրավիճակը: Վստահեցնում ենք՝ չի հաջողվելու: Հաջորդ անգամ պատասխանն ավելի կոշտ է լինելու: Կարծում եմ՝ հասկացան, որ ձախողված մարտավարություն են որդեգրել:

Սահմանամերձ գյուղերի բնակիչները համախմբված են, ամուր կանգնած են իրենց հողին, անգամ պատրաստակամություն են հայտնել միանալու դիրքերում կանգնած տղաներին, ինչի անհրաժեշտությունը, բնականաբար, չկա:

Խորագիր՝ #12 (1259) 19.09.2018 – 25.09.2018, Ռազմական


19/09/2018