ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրի վերանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր։
Շնորհավորելով ներկաներին մարզադահլիճի վերաբացման կապակցությամբ՝ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել «Սթրոյ սիթի» ընկերությանը` վերանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընկերության տնօրեն Սահակ Սարգսյանին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալով և շնորհակալագրով։
ՀՀ պաշտպանության նախարարը և մյուս ելույթ ունեցողները հույս են հայտնել, որ մարզադահլիճը ոչ միայն կծառայի իր հիմնական նպատակին, այլև նոր խթան կհանդիսանա մարզիկ զինծառայողների նոր հաջողությունների և նվաճումների համար։
Միջոցառումը եզրափակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների թիմերի բասկետբոլի ընկերական մրցաշարի անցկացմամբ։
Խորագիր՝ Նորություններ