Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՆՈՐ ԲԱՏԻՍԿԱՖ ԵՆ ՍՏԱՑԵԼ



Ռուսաստանի ռազմածովային ուժերը ստացել են մինչև 6000 մետր խորության վրա սուզվելու հնարավորություն ունեցող բնակեցվող ստորջրյա ապարատ:

«Կոնսուլ» բատիսկաֆը փորձարկվել է տարբեր տեղանքներում, այդ թվում Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում, ուր ջրանավորդները փորձարկման ծրագիրն իրականացրել են 6270 մետր խորության վրա:

«Կոնսուլ»-ը կարող է կիրառվել ստորջրյա տեխնիկական, վթարային-փրկարարական աշխատանքների, ստորջրյա օբյեկտների վրա ազդանշանային փարոսիկների տեղադրման, տեսանկարահանման, մինչև 200 կգ ծավալով բեռների տեղափոխման համար:

Ապարատի քաշը 25 տոննա է, արագությունը` 3 հանգույց, անձնակազմը 2-3 մարդ է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/09/2011