Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՆԱՏՕ-ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՁԵՎԱՉԱՓՈՎ ՌՈ ՊԵՏԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ



ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՆԱՏՕ-ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՁԵՎԱՉԱՓՈՎ ՌՈ ՊԵՏԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմական ոստիկանության գործունեության հնարավորությունները, տարածքային և գլոբալ անվտանգության արդիականացմանն ուղղված տարատեսակ հարցեր:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՆԱՏՕ-ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՁԵՎԱՉԱՓՈՎ ՌՈ ՊԵՏԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ«ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափի շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը հանդիպել է մի շարք պետությունների  ՌՈ ղեկավար կազմի հետ. քննարկվել են պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-գործընկերներ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված հարցեր, ձեռք են բերվել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ:

Խորագիր՝ Նորություններ


25/09/2018