ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և Ընկերակցության hայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար գործողությունների իրականացմանը վերաբերող, ինչպես նաև՝ ռազմաբժշկական ոլորտում Հայ Ավետարանչական Ընկերակցության կողմից ներդրումներ իրականացնելու հնարավոր բարեգործական ծրագրերը:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության միջև հետագա համագործակցության շարունակականության վերաբերյալ:
Խորագիր՝ Նորություններ