Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ



ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆՍեպտեմբերի 18-ից 21-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եվրոպական համաժողովին:

Համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա  համաժողովը 2019թ. կազմակերպելու իրավունքը, և հայկական պատվիրակությանն է հանձնվել կազմակերպության դրոշը:

Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։  CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսն ունեցող կազմակերպության նպատակը տարբեր պետությունների զինծառայողներին մարզական մրցահարթակներում մեկտեղելն է:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆՌազմական սպորտի միջազգային խորհրդը պարբերաբար կազմակերպում է տարբեր մարզաձևերի տարածաշրջանային, մայրցամաքային և աշխարհի առաջնություններ: Կազմակերպվում են նաև համաշխարհային կադետական խաղեր, որոնց մասնակցում են ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Կազմակերպության խոշորագույն միջոցառումներն են զինվորականների ձմեռային և ամառային խաղերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցում է 1994թ.: Ակտիվ անդամի կարգավիճակ ստացել է 2010թ.: 2010-2018թթ. հայ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմակեպած տարբեր մարզաձևերի 6 աշխարհի առաջնությունների, մեկական անգամ` զինվորականների ձմեռային և ամառային խաղերի և նվաճել 4 ոսկե, 6 արծաթե և 15 բրոնզե մեդալներ:

Խորագիր՝ Նորություններ


27/09/2018