«ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԵԾԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հուլիսի 10-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքային զինկոմիսարիատների և զորամասերի հրամանատարության հետ համատեղ անցկացվել են մեծարման միջոցառումներ` «Հավերժ զինվոր» խորագրի ներքո:
Միջոցառումներին մասնակցել են պետական և ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներ, պարտադիր ժամկետային զինծառայողներ, զորակոչային տարիքի պատանիներ: Մեծարման միջոցառումների նպատակը նաև նորօրյա հերոսներին, զորացրված զինծառայողներին հայրենիքի պաշտպանության առաքելությունը պատվով կատարելու և սահմանների անառիկությունը պահպանելու համար երախտիքի խոսք ասելն ու հարգանքի արտահայտումն էր:
Միջոցառումների ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված մի շարք երիտասարդներ պարգևատրվել են շնորհակալագրերով և պատվոգրերով: