Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ



ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸՍեպտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների ռազմակրթական ոլորտի պատասխանատուները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

Նիստի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը:

Նիստի ընթացքում ամփոփվել է Համակարգող կոմիտեի շրջանակում կատարված աշխատանքը, նախանշվել են հետագա համագործակցության ուղիները: Քննարկվել են նաև կադրերի պատրաստման և ռազմակրթական ոլորտում բազմակողմ փոխգործակցության հարցեր: Նիստի մասնակիցներին է ներկայացվել ռազմակրթական ոլորտում Հայաստանի վարած քաղաքականությունը, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը:

Խորագիր՝ Նորություններ


28/09/2018