Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 2014Թ. ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՏԱՆԿԵՐ ԿՍՏԱՆԱ



2014թ. ռուսական բանակը կսկսի համալրվել չորրորդ սերնդի տանկերով, նորագույն տանկերի մասնաբաժինը զորքերում մինչև 2020թ. կկազմի 70 տոկոս: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի ծառայության գծով ներկայացուցիչ փոխգնդապետ Սերգեյ Վլասովը:

Նա նշել է, որ ներկայումս ՌԴ ցամաքային զորքերը համալրված են Т-72, Т-80,Т-90 տանկերով և դրանց մոդիֆիկացիաներով: Սպառազինման պետական ծրագրի շրջանակներում մինչև 2014թ. նախատեսվում է հիմնանորոգել և արդիականացնել առավելապես Т-72-ները, ինչից հետո դրանք տեխնիկական բնութագրերով չեն զիջի ժամանակակից նմուշներին: Օրինակ` արդիականացված Т-72-ների սարքավորումների` գիշերային տեսանելիության պայմաններում թիրախը հայտնաբերելու կարողությունը կավելանա 6 անգամ:

Տարբեր աղբյուրներ նշում են, որ ներկայումս Ռուսաստանում մշակվում է նոր սերնդի երկու տանկ` Т-95 և Т-99 պայմանական մակնշմամբ: Երկուսի մասին էլ մանրամասներ հայտնի չեն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/09/2011