ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԸՆԹԱՑ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց:
ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման շրջանակներում ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ համապատասխան հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը միտված դասընթացին մասնակցել են պաշտպանական գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումներում պլանավորման գործառույթներ իրականացնող պաշտոնյաները: Հնգօրյա դասախոսությունների, խմբային պարապմունքների ու վարժությունների արդյունքում դասընթացի մասնակիցները ծանոթացել են ծրագրային բյուջետավորման շրջանակներում ապրանքների ու ծառայությունների արդյունքայնության, արժեքային արդյունավետության որոշման, որոշումների կայացման և ռիսկերի կառավարման հիմունքներին:
Խորագիր՝ Նորություններ