Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՀԻՐԵՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ



Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումից հետո: Դեսպանատան շենքը հսկում են զրահատեխնիկայով համալրված բանակային ստորաբաժանումները:

Կահիրեում հակաիսրայելական բողոքի ակցիաներն սկսվեցին այն բանից հետո, երբ օգոստոսի 18-ին Սինայի թերակղզում հակաահաբեկչական օպերացիա իրականացնող իսրայելցի զինվորականները սխալմամբ սպանեցին 5 եգիպտացիների: Հաջորդ օրն իսկ ցուցարարներին հաջողվեց մուտք գործել դեսպանատան շենք և պոկել Իսրայելի դրոշը:

Օրեր անց շենքի առջև տեղադրվեց 2,5 մետր բարձրությամբ բետոնե պաշտպանիչ արգելապատնեշ: Սակայն հերթական բողոքի ժամանակ ցուցարարները քանդեցին այն և ներխուժեցին դեսպանատուն, կրկին հանեցին դրոշը, պատուհաններից դուրս նետեցին բազմաթիվ փաստաթղթեր:

Սեպտեմբերի 10-ի առավոտյան Եգիպտոսում Իսրայելի դեսպանը անվտանգության նկատառումներով մեկնել է երկրից:

Միջադեպը կարգավորելու և դիվանագիտական առաքելության անվտանգությունն ապահովելու հարցում Իսրայելը խնդրել է ԱՄՆ օգնությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


13/09/2011