Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ



Իսրայելի պաշտպանության բանակի թիկունքի վարչության հրամանատար գեներալ-մայոր Էյալ Էյզենբերգը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունը գնալով աճում է, ընդ որում այդ պատերազմում կարող է կիրառվել մասսայական ոչնչացման զենք:

Քանի որ տարածաշրջանում նման զենք ունի միայն Իսրայելը, հայտարարությունը երևի թե որոշակի նախազգուշացում էր Թուրքիային:

Իսրայելի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները շտապեցին տեղեկացնել, որ ասվածը գեներալի անձնական կարծիքն է, և որևէ պատերազմ չի կանխատեսվում: Սակայն հայտնի է, որ գործող գեներալները նման մտքեր հենց այնպես չեն արտահայտում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


13/09/2011