Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՐՈՆՈՒՄ-2018»



«ՈՐՈՆՈՒՄ-2018»Հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական ​​կիրառման փուլը:

Զորավարժության հրամանատարությանն են ներկայացվել պայմանական հակառակորդի գնահատման վերաբերյալ զեկույցներ: Գործողությունների պլանավորումից հետո ղեկավար կազմը հետախուզական գործողություններ սկսելու հրահանգ է: Տվյալների փոխանցման «Իրբիս» ավտոմատացված համակարգի շնորհիվ զորավարժության ղեկավարման շտաբն իրականացրել է զորավարժարաններում զորքերի համաժամանակյա վերահսկողություն:

Զորավարժության առանձնահատկություններից մեկն այն է, որ ներգրավված անձնակազմի բոլոր գործնական քայլերն իրականացվում են սահմանափակ տեսանելիության պայմաններում: Երեկոյան ժամերին չորս տարբեր զորավարժարաններում միաժամանակ աշխատանքներ կիրականացնեն գիշերային տեսանելիության սարքերով համալրված միացյալ հետախուզական խմբերը:

«ՈՐՈՆՈՒՄ-2018»Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի խառը հետախուզական խմբերը ռազմատրանսպորտային ավիացիայի ուժերով կտեղափոխվեն զորավարժարաններ: Կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողություններ, դեսանտավորման և մարտական կրակով մարտավարական դրվագներ լեռնային տեղանքում և գիշերային տեսանելիության պայմաններում:

«Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում: Զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` ավիացիոն և հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:

Խորագիր՝ Նորություններ


04/10/2018