ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նիստի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամները:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Խորհրդի նախագահին և անդամներին ամփոփ հաշվետվություն է ներկայացվել ռազմամարզական վարժարանի ընթացիկ աշխատանքների և խնդիրների, կրթական ծրագրերի վերաբերյալ, քննարկվել են առաջիկա անելիքները: Ներկայացվել են նաև 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության վիճակագրական տվյալները:
Խորագիր՝ Նորություններ