ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ մատուցվել է Սուրբ պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը և ժամկետային զինծառայողները:
Սուրբ պատարագի ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ նվիրյալ ծառայության և քրիստոնեական վարք ու բարքի համար ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի կողմից արժանացել են օրհնության գրերի:
Խորագիր՝ Նորություններ