Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ



ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆՀոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի):

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև տարածաշրջանային ձևաչափով համագործակցության նախաձեռնումը:

Դեսպան Դաուման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները և աջակցել պաշտպանության բնագավառում հայնիդերլանդական համագործակցության զարգացմանը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ, նշվել են կրթությունը և վերապատրաստումները, մարդկային ռեսուրսների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում փորձի փոխանակումը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:  

Խորագիր՝ Նորություններ


18/10/2018