ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԱՐՑԵՐ
Հոկտեմբերի 24-ից 26-ը Չինաստանի միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Պեկին-Սիանգշան» 8-րդ միջազգային գիտաժողովին, ինչպես նաև ՉԺՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավարության հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումներին մասնակցելու նպատակով Պեկին է մեկնել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած աշխատանքային խումբը:
Խորագիր՝ Նորություններ