Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՀոկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է հասարակական կարծիքի և զինված ուժերում խնդրահարույց հարցերի ուսումնասիրման, խորհրդի` հասարակության շրջանում բանակի դերակատարության բարձրացմանը միտված աշխատանքը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ հասարակական խորհուրդն արդյունավետ գործունեությամբ այսուհետ ևս բանակի և հասարակության միջև կձևավորի երկխոսության մթնոլորտ:

Պաշտպանության նախարարի խորհրդական, հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը և խորհրդի անդամները հանդիպման ընթացքում հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Քննարկվել են առաջիկա աշխատանքային ծրագրերը, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իր դիտարկումները և տվել համապատասխան ցուցումներ:

Խորագիր՝ Նորություններ


27/10/2018