Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԵս երբեք չեմ մոռանա 2016թ. ապրիլը, թշնամու կրակոցները, թե մենք ինչպես ստիպված դուրս եկանք մեր հարազատ բնօրրանից…

Այդ ժամանակ ուսումս շարունակեցի Ստեփանակերտի դպրոցում: Այնտեղ շատ ջերմ էին իմ հանդեպ, անչափ հոգատար, ուշադիր, բայց ես ամեն րոպե, ամեն վայրկյան  երազում էի վերադառնալու մասին, կարոտում էի մեր գյուղը, իմ դպրոցը, ընկերներիս…

Շնորհակալ եմ ձեզ, ազգի պաշտպան մեր քաջ զինվորներ. այսօր ես իմ հարազատ գյուղի հարազատ դպրոցում շարունակում եմ ուսումս: Ու մի պարզ ճշմարտություն եմ հասկացել` ամենամեծ երջանկությունը հայրենի հողում ապրելն է:

Մեր խաղաղ քունը քո ձեռքում է,

Իմ հարազատ, ուժեղ զինվոր,

Ամուր կանգնած դու սահմանին,

Պաշտպանում ես հող հայրենին:

Ու չքանում են մեր բոլոր վախերը,

Քանի որ սահմանին են մեր անվախները:

ՔՐԻՍՏԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

9-րդ դասարան

 

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարևներ ազգի պաշտպան մեր բոլոր զինվոր եղբայրներին։

Ես վստահ եմ, որ եթե թշնամին կրկին փորձի սահմանը հատել, դուք ձեր քաջությամբ ու անձնազոհությամբ ոտքի կկանգնեք ու արժանի հարված կհասցնեք նրանց։

Թող ամուր փականներով փակվեն պատերազմի դռները ու երբեք այլևս չբացվեն։

ԱՆՆԱ

ԱՂԱՋԱՆՅԱՆ

7-րդ դասարան

 

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, սիրելի՛ զինվորներ

Ես ինքս ապրելով սահմանին, լավ եմ հասկանում այն մեծ պատասխանատվությունը, որ դրված է ձեր ուսերին։ Ես գիտեմ, դժվար է երկու տարի ընտանիքից հեռու, կարոտը սրտում ծառայելը, բայց դուք ձեր գործը գերազանց եք կատարում, նվիրումով։

Թող աշխարհում մշտապես խաղաղություն տիրի, իսկ ձեր մայրերը ուրախությամբ եւ հպարտությամբ դիմավորեն ձեզ:

ՍԱԹԵՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ

8-րդ դասարան

 

 

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, սիրելի՛ զինվոր, իմ համարձակ ու քաջ եղբայր:

Դու հայորդի ես, մեր բոլոր հերոս նախնիների արյան ժառանգորդը, եւ դու չես կարող հանդուրժել բռնությունն ու չարիքը:

Ուզում եմ, որ դու քաջաբար կատարես քո սրբազան պարտքը ու ողջ-առողջ տուն վերադառնաս:

 

ՍՈՖԻ ԳՅՈԶԱԼՅԱՆ

5-րդ դասարան

Խորագիր՝ #18 (1265) 31.10.2018 - 06.11.2018, Բանակ և հասարակություն


01/11/2018