Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցերի առնչությամբ նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում անցկացվել է աշխատանքային քննարկում:

Հանդիպման ընթացքում արծարծվել է զինված ուժերում կանանց իրավունքների ուսումնասիրության և մշտադիտարկման հարցերով աշխատանքային խումբ ձևավորելու, դրա գործունեության ձևաչափը և կարգը սահմանելու թեման: Քննարկվել են զինված ուժերում կանանց հիմնախնդիրներին, մասնավորապես՝ նրանց առաջխաղացմանը, իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


05/11/2018