ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Համաձայն ՀՀ զինված ուժերի 2018թ. պատրաստության պլանի՝ նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչությունում անցկացվում է ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, ռազմաուսումնական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների, զորամասերի էլեկտրոնային փոստը շահագործող համակարգչային մասնագետների հավաք` ՀՀ զինված ուժերի համակարգչային մասնագետների գործնական հմտությունները կատարելագործելու, համակարգչային տեխնիկան ճիշտ սպասարկելու և շահագործելու նպատակով:
Հավաքը ղեկավարում է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության ԱԿՀ բաժնի պետ, գնդապետ Ա. Գևորգյանը:
Խորագիր՝ Նորություններ