ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 12-ին 4-րդ բանակային զորամիավորումում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի վոլեյբոլի առաջնությունը:
Առաջնությունն անցկացվում է 3 փուլով` ներզորամասային, փնջային և եզրափակիչ: Մասնակցության իրավունք ունեն ՀՀ ՊՆ համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների) և ռազմաուսումնական հաստատությունների քաղաքացիական դասախոսական կազմը: Մասնակցության նման ձևաչափը նպատակ ունի բանակային մարզական կյանքին առավել մեծ քանակով սպայական, ենթասպայական կազմերի և պայմանագրային զինծառայողների ներգրավումը: Մրցումներն անցկացվում են Եղեգնաձորի թիվ 1 մարզադպրոցում:
Առաջնության բացման արարողության արարողությանը հաջորդել է 2017թ.-ին ՀՀ ԶՈՒ չեմպիոն ճանաչված 4-րդ բանակային զորամիավորման և Երևանի կայազորի թիմերի հանդիպումը, որն ավարտվել է 4-րդ զորամիավորման հավաքական թիմի հաղթանակով:
ՀՀ զինված ուժերի վոլեյբոլի առաջնության հաղթող թիմը կորոշվի նոյեմբերի 20-ին: