ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Սույն թվականի նոյեմբերի 14-ից 15-ը 5-րդ զորամիավորման հրամանատար գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ, ԲԿ և ենթակա զորամասերի շտաբների հետ անցկացվել են շտաբային զորավարժություններ:
Զորավարժությունների նպատակն էր ստուգել զորամիավորման և ենթակա զորամասերի պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, կատարելագործել զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական ունակությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների:
Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը գործեցին համաձայն պլանի, որի ընթացքում իրականացվեց տեղաշարժ դեպի նշանակման շրջաններ:
Զորամիավորման և զորամասերի անձնակազմերը գործեցին ներդաշնակ, միջոցառումները կազմակերպվեցին և իրականացվեցին ըստ ժամանակացույցերի, հատկապես կարելի է առանձնացնել զորամասերի կազմակերպված տեղաշարժը դեպի նախորոշված շրջաններ:
Զորավարժությունների ընթացքում 5-րդ զորամիավորման վարչակազմը և զորամասերի շտաբները ցուցաբերեցին լավ մասնագիտական պատրաստության աստիճան, մարտական փաստաթղթերի ձևակերպումները իրականացվեցին բավարար մակար¬դակով:
Կատարելով զորավարժությունների արդյունքների նախնական ամփոփում, 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը նշեց, որ զորամիավորման վարչակազմի և զորամասերի հրամանատարության գործողությունները գնահատում է «բավարար», առաջադրված խնդիրները լիարժեք իրագործված, իսկ որ ամենակարևորն է՝ պաշտոնատար անձինք ստացան մեծ փորձ՝ գործողությունների պլանավորման և իրականացման ժամանակ: Հրամանատարի կողմից խնդիր դրվեց մանրակրկիտ վերլուծել զորավարժությունների արդյունքները, խրախուսել առավել բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ