ՀՀ ԶՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանի համաձայն` կապի համակարգի կատարելագործման բնագավառում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորած աշխատանքային խումբը:
Խորագիր՝ Նորություններ