Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱԶԱՐԻ ՇԱՐԻՖ ՔԱՂԱՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ



ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱԶԱՐԻ ՇԱՐԻՖ ՔԱՂԱՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆԱֆղանստանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելել է Մազարի Շարիֆ քաղաք, որտեղ, գերմանական հրամանատարության ներքո ծառայություն են իրականացնում հայ խաղաղապահները:

Պատվիրակությանը դիմավորել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատար, գերմանական բանակի գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը։

Նոյեմբերի 21-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարության հետ։ Հրամանատարության շտաբում գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը Դավիթ Տոնոյանին ներկայացրել է հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող ծառայության առանձնահատկությունները և խնդիրները, տարածաշրջանային իրավիճակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ռազմաքաղաքական հարցերի լայն շրջանակ։

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱԶԱՐԻ ՇԱՐԻՖ ՔԱՂԱՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆՀայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրեր, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին։

Խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ զինծառայողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը անձնակազմին  ներկայացրել է ՀՀ ներքաղաքական գործընթացները և զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, միջազգային համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում խաղաղապահ առաքելությունների նշանակությունը։ Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև խաղաղապահ զինծառայողների բարձրացրած հարցերին, շնորհակալություն հայտնել նրանց բարեխիղճ ծառայության համար։

Խորագիր՝ Նորություններ


22/11/2018