ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 12-ից 21-ը Եղեգնաձոր քաղաքի մարզադպրոցում անցկացվեց ՀՀ ՊՆ համակարգում վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցում էին 1-ին, 2-րդ, 3-րդ զորամիավորումների, Երևանի փնջի, ուսումնական զորամասերի, ՌԲՈՒՀ, Արցախի հավաքական թիմերը, ինչպես նաև 4-րդ զորամիավորման վոլեյբոլի հավաքական թիմը: Մի քանի օր տևած խաղերի արդյունքում եզրափակիչ փուլ անցան 1-ին և 4-րդ զորամիավորումների, Արցախի հավաքական թիմերը: Համառ և դժվարին պայքարում 1-ին տեղը գրավեց 4-րդ զորամիավորման հավաքական թիմը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար՝ 1-ին զորամիավորման և Արցախի լեռնահրաձգային դիվիզիայի հավաքական թիմերը: Խաղից հետո վերը նշված թիմերը ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ սպորտի բաժնի պետ, գնդապետ Ա. Գրիգորյանի կողմից պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով և մեդալներով: Պարգևատրվեցին նաև մրցավարական կազմը և խաղի ընթացքում աչքի ընկած զինծառայողները:
Նոյեմբերի 21-ին արդեն զորամիավորումում իր շնորհավորական խոսքն ասաց 4-րդ զորամիավորման վոլեյբոլի հավաքական թիմին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը՝ 1-ին տեղը գրավելու համար: Նա մաղթեց նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հետագա մրցաշարերում, այնուհետև նրանց հանձնեց իրենց իսկ վաստակած գավաթը, մեդալներն ու պատվոգրերը:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ