ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԻՐ 11 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԸ
Սեպտեմբերի 13-ին խորվաթական մամուլը հայտնել էր, որ Լիբիայի Միսրատա քաղաքում ապստամբներն ինքնադաստան են տեսել 85 ենթադրյալ վարձկանների հետ, որոնցից 11-ը Ուկրաինայի, 9-ը Խորվաթիայի, 12-ը Սերբիայի և 10-ը Կոլումբիայի քաղաքացիներ էին: Մյուսների մարմիններն անհնար է եղել ճանաչել, սակայն ապստամբները պնդում են, որ նրանց մեջ եղել են նաև ՌԴ քաղաքացիներ:
Թերթի լրագրողը նաև մեջ էր բերել ապստամբների դաշտային հրամանատարներից մեկի խոսքերն այն մասին, որ «Ովքեր չէին սպանվել կռիվներում, դատապարտվեցին տեղում` գնդակը ճակատին»: Ապստամբ հրամանատարը նրանց անվանել է «Լրիվ մարտական հանդերձանքով արհեստավարժ և սառնարյուն մարդասպաններ»: Սակայն Ուկրաինայի արտգործնախարարությունը Տրիպոլիում Ուկրաինայի դեսպանատան միջոցով ստուգելով այս լուրերը, ի վերջո հերքել է նրանց իսկությունը:
Խորագիր՝ Նորություններ