Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«AMNESTY INTERNATIONAL»-Ը ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԼԻԲԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ



Միջազգային իրավապաշտպանները գրեթե միաձայն նշում են, որ Քադաֆիի հակառակորդներն արդեն իսկ բազմաթիվ սպանությունների մասնակից են, իսկ «Amnesty International»-ի ներկայացուցիչները պատմում են ապստամբների կողմից սևամորթների զանգվածային ինքնադատաստանների և կառավարական զորքերից գերի վերցված զինծառայողների տանջամահ արվելու բազմաթիվ դեպքերի մասին:

Կազմակերպության ներկայացուցիչները նաև խոստովանել են, որ իրենց նախնական զեկույցը չի արտացոլում Լիբիայում տիրող վիճակի ողջ պատկերը: Միաժամանակ նշվում է, որ ապստամբներին ներկայացվող մեղադրանքներից մի քանիսը միջազգային իրավունքը համարում է զինվորական հանցագործություններ:

Այս գնահատականին չի համաձայնել Լիբիայի ազգային անցումային կառավարության արդարադատության նախարար Մոհամմեդ Ալագին, նշելով, թե ապստամբները շարքային քաղաքացիներ են և ոչ թե զինվորականներ, սակայն անուղղակիորեն ընդունել է, որ Քադաֆիի հակառակորդները նաև սխալներ են գործել:

Խորագիր՝ Նորություններ


14/09/2011