Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԿՈՒՍԱԾ Է ԿԱՍՊՅԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄԻՑ



ՌԴ ԱԳՆ-ն մտահոգ է, որ Անդրկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին Եվրոպական Միության որոշումը կսրի տարածաշրջանում առանց այն էլ լարված իրավիճակը:

Մոսկվան նուրբ հեգնանքով նշել է, որ ԵՄ համար սա նման առաջին նախադեպն է, և զարմանալի է, որ այն փորձ է արվում կիրառել Կասպյան ավազանում, որի հետ ԵՄ անդամ որևէ պետություն անգամ սահմանակից չէ:

Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «Կասպյան հնգյակի» համար այնքան կարևոր նման հարցին արտաքին միջամտությունը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ Կասպից ծովի նոր կարգավիճակի որոշման շուրջ ընթացող հնգակողմ բանակցությունների վրա:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


14/09/2011