Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ARK ROYAL ԱՎԻԱԿԻՐԸ ԿԴԱՐՁՆԵՆ ՍՏՈՐՋՐՅԱ ԺԱՅՌ



Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կազմից դուրս գրված Ark Royal ավիակիր նավը կվերածեն արհեստական ստորջրյա ժայռի: Նախապես ավիակիրը առաջարկում էին վերածել թանգարանի կամ վաճառել որպես մետաղաջարդոն:

Ark Royal-ը 3,5 միլիոն ֆունտ ստեռլինգով գնել է «Wreck the World» կազմակերպությունը: Նավը ստորջրյա ժայռի վերածելու միջոցով նախատեսվում է զբոսաշրջիկների գրավել ողջ աշխարհից: Թեև գործընթացը բավական աշխատատար և թանկարժեք կլինի, մասնագետների գնահատմամբ ծրագիրը ամբողջովին կփոխհատուցի կատարված ծախսերը և տարեկան 10 միլիոն ֆունտ եկամուտ կբերի:

Ջրասուզակների անվտանգությունն ապահովելու համար նավը կմաքրեն ջուրն աղտոտող բոլոր նյութերից և սրածայր կոնստրուկցիաներից: Այնուհետև այն կխորտակվի ափից քիչ հեռու, այնպես, որ ամենաբարձր կետը լինի 10 մետր խորության վրա:

Նման նպատակներով դուրս գրված նավերի օգտագործումը ընդունված է տարբեր պետություններում: 2009թ. ԱՄՆ ռազմածովային ուժերից դուրս գրված «Գեներալ Վանդենբերգը» խորտակվել է Մեքսիկական ծոցում` դառնալով աշխարհում երկրորդ խոշորագույն արհեստական ժայռը: Խոշորագույն ստորջրյա արհեստական ժայռը 2006թ. նույն վայրում խորտակված ամերիկյան «Օրիսկանի» ավիակիրն է:

Խորագիր՝ Նորություններ


14/09/2011