Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1967Թ. ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ



Արաբական պետությունների լիգայի` Կահիրեում տեղի ունեցած նիստի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը մի քանի անգամ ընդմիջվել է բուռն ծափահարություններով:

Ելույթի ընթացքում Էրդողանը առավելապես խոսել է մերձավորարևելյան հիմնախնդիրների մասին: Նրա խոսքերով Պաղեստինի անկախ պետության ճանաչումը 1967թ. սահմաններում (մինչև Իսրայելի կողմից տարածքներ գրավելը) անհրաժեշտություն է: Նա կոչ է արել աշխարհի բոլոր պետություններին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ աջակցել անկախության ճանաչման մասին պաղեստինյան հայտի ընդունմանը:

Թուրքիայի վարչապետը քննադատել է Իսրայելին, որը չի պահպանում մարդու իրավունքները, չի հարգում միջազգային իրավունքի նորմերը, հակառակվում է ողջ աշխարհին, ինչի համար էլ այժմ միջազգային մեկուսացման է ենթարկվում:

Էրդողանը նշել է, որ հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը վերականգնելու համար Իսրայելը պետք է ներողություն խնդրի 2010թ. Գազայի հատված ուղևորվող նավերը գրավելու և Թուրքիայի 9 քաղաքացիների սպանելու, ինչպես նաև Սինայի թերակղզում այս տարվա օգոստոսին 5 եգիպտացիների սպանելու համար, փոխհատուցում վճարի զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև վերացնի Գազայի հատվածի շրջափակումը:

Նա հավելել է, որ ցանկանում է ռազմավարական հարաբերություններ հաստատել նորացված Եգիպտոսի հետ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


14/09/2011