Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸՀՀ ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 17-ին կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ս.թ. հոկտեմբերի 31-ին հայտարարված մրցույթի մասնակցության հայտերը:

Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և վարժարանի զարգացման վերաբերյալ գործադիր տնօրենի պաշտոնի թեկնածուների ծրագրերը` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել Գեղամ Սարգսյանի թեկնածությունը հաստատելու և գործադիր տնօրենի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


18/12/2018