ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է ձմեռային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովում ընդգրկված են իրավաբաններ, բժիշկներ, զինված ուժերի պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Զորակոչի ամբողջ ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրելու է քաղաքացիների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ, կանցկացվեն զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ։
Հանձնաժողովի նիստերը գումարվում են երեքշաբթի և ուրբաթ օրերին` Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ը, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 14:00-ը: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Տեղեկությունների համար զանգահարել (010) 52-34-82 հեռախոսահամարով: