Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՐՈՀՀՊ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՌԱԴԱՐԸ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ



Այդ մասին հուշագիրն Անկարայում ստորագրել են Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինդիրօղլուն և Թուրիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիչարդսոնը:

Մալաթիայում է տեղակայված նաև ժամանակին ամերիկյան կողմի կառուցած ռադիոլոկացիոն կայանը, որը հետագայում հանձնվեց Թուրքիային, 2-րդ դաշտային բանակը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի օպերատիվ-մարտավարական բազան:

Նախատեսվում է, որ արդեն այս տարվա դեկտեմբերին թեսթային ռեժիմում կսկսվեն ռադարի կարգաբերման աշխատանքները:

Սեպտեմբերի 13-ին նմանօրինակ հուշագիր էր ստորագրվել նաև Ռումինիայի իշխանությունների հետ, որով նախատեսվում է 2015 թվականին այդ պետությունում տեղակայել ամերիկյան «SM-3» կալանիչ հրթիռներ:

Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ իր տարածած հայտարարության մեջ անընդունելի էր համարել եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի վարած բանակցությունների շարունակական տեղապտույտի պայմաններում նման քայլերի ձեռնարկումը և վերստին իրավական հստակ երաշխիքներ պահանջել այն մասին, որ վաղ ազդարարման ռադիոլոկացիոն ռադարն ուղղված չէ Ռուսաստանի ստրատեգիական նշանակության միջուկային ուժերի դեմ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


15/09/2011