Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ՆՈՒՅՆՆ Է. ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ



ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ՆՈՒՅՆՆ Է. ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

 

Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ

2018 թվականը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ: Բուռն քաղաքական գարունը սկիզբ դրեց գործընթացների, որոնք դեռ երկար իրենց հետքը կթողնեն պետական համակարգի բոլոր ոլորտներում և բոլորիցս կպահանջեն ուժերի առավելագույն լարում` համազգային մեր նպատակներն իրագործելու համար: Այս տարի էր, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ավարտվեց անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ժողովրդավարության ու ազատ կամարտա­հայտման աննախադեպ օրինակ էին:

Երկրի նոր կառավարման համակարգ, նոր ռազմաքաղաքական ղեկավարություն, սակայն նույնն է մեր խնդիրը՝ բարձր պատրաստականությամբ ապահովել Հայաս­տանի ու Արցախի խաղաղու­թյունը: Նույնն է մեր խնդիրը՝ շարունակ ուժեղա­նալ՝ առավել բարձր որակավորմամբ և մարտու­նակ զինված ուժեր ունենալու համար: Նույնն է մեր խնդիրը՝ իշխանության համար լինել հզոր պատվար Արցախյան հարցի լուծման բանակցություններում: Եվ, ի վերջո, նույնն է մեր խնդիրը` պատմության միջով և սերնդեսերունդ մեզ հասած հայրե­նիքը պատվով, արժանապատ­վությամբ ու անսասան փոխանցել հա­ջորդ սերունդ­ներին:

Ուզում եմ գիտակցեք, որ երկրում տեղի ունեցող ցանկացած իրողություն իրա­կանում երկրորդվում, երրորդվում է անվտանգության ապահովման խնդիրներին, որոնց կենտրոնում մեր ժամանակակից բանակն է՝ արդիական սպառազինությամբ, կենսունակ և արդյունավետ նյութատեխնիկական ապահովմամբ: Եվ ինչպես մեր երկրում ամեն ինչ, Ամանորը նույնպես սկսվում է սահմանից ու բանակից. խաղաղ կդիմավորեք դուք նոր տարին, խաղաղ կդիմավորենք նաև մենք ազգովի, և եթե ուզում ենք տարվա ընթացքում հաջողել, դրա կարևորագույն պայմանն այն է, որ հաջողեք դուք…

Այն, որ այս ճշմարտությունները Հայաստանի ու Արցախի քաղաքացուն, Սփյուռքում ապրող մեր հայրենակցին ավելորդ անգամ հիշեց­նել պետք չէ, և, վստահաբար, 2019 թվականի շեմին բաժակ բարձրաց­նելիս բոլոր ընտանիքներում առաջին հերթին երախտագիտության ու օրհնան­քի մաղթանքներ են հղվելու ձեզ, մեր համաժո­ղովրդական մեծագույն ձեռքբերումն է ու մեր անպարտելի­ու­թյան գլխավոր նախապայմանը: Եվ այս ընդհանուր գաղափարակցությունն ամենա­ակնառու ապացույցն է, որ մենք իրականում ճիշտ ուղու վրա ենք:

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ամենայն բարիք եմ մաղթում ձեզ ու ձեր հարազատներին: Երախտագիտությամբ նայենք անցյալին, հավատով՝ ապագային, և թող 2019 թվականը դառնա նվիրական երազանքների իրականացման տարի, թե՛ ծառա­յության մեջ, թե՛ անձնական կյանքում բերի մեծ հաղթանակներ, ուրախության ու հպարտության բազում առիթներ:

 

Խորագիր՝ #24 (1271) 14.12.2018 - 25.12.2018, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


30/12/2018