ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԷԻՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Կապանի զորամասերից մեկում, որի հրամանատարը փոխգնդապետ Վալենտին Շավարշի Բուռնուսուզյանն է, հանգստյան օրերն անցնում են բազմազբաղ և հագեցած: Այս անգամ էլ բացառություն չէր, և կիրակնօրյա մշակութաժամանցը տարբերվող էր ու ոգևորությամբ լի:
Կապանի նորաբաց կինոթատրոնը սիրով իր հյուրընկալ դռներն էր բացել մարտական պատրաստությամբ և զինվորական կարգապահությամբ աչքի ընկած զինծառայողների առաջ:
Զորամասի հրամանատարության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցությամբ հաջողվեց զինվորներին բարձր տրամադրություն և ծիծաղ պարգևել:
Խորագիր՝ Նորություններ