ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ 2018թ. ուսումնական տարվա պատրաստության և 2019թ. հունվար ամսվա օրացուցային պլանների շրջանակներում, սույն թվականի հունվարի 16-ին ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչությունում անցկացվեց ԶՈՒ զորքերի ծառայությունը ուղղորդող սպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն:
Խորհրդակցության շրջանակում քննարկվեցին զորքերի ծառայության վիճակը զորամիավորումներում (ենթակա զորամասերում և ստորաբաժանումներում), զորամասերում, ինչպես նաև կայազորային, պահակային ծառայությունների վիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները, ԶՈՒ ներքին ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վիճակը:
Խորհրդակցության վերջում ամփոփվեցին ՀՀ ԶՈՒմ 2018 ուստարվա զորքերի ծառայության տարեկան պլանային միջոցառումների կենսագործումն ու տարվա ձեռքբերումները, առաջադրվեցին ԶԾ և ԶԾԱԱ կազմակերպման վերաբերյալ 2019թ. խնդիրներն ու անելիքները:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ ԵՎ ԶԾԱԱ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Խորագիր՝ Նորություններ