ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Ելնելով ժամանակի պահանջներից` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետական աերոակումբը և «Արզնի» օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:
ՀՀ ՊՆ միջնորդությամբ՝ 1994թ. սեպտեմբերի 20-ին, կառավարության թիվ 447 որոշմամբ, ռազմաավիացիոն կենտրոնին տրվեց միջնակարգ մասնագիտական ուսումնական կարգավիճակ` Ռազմաավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան անվանումով (ուսման տևողությունը 3 տարի):
Այնուհետև, ՀՀ պաշտպանության նախարարի 25.05.2001թ. հրամանի համաձայն՝ ուսումնարանը վերակազմավորվեց ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատության` ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի (ուսուցումը ստացիոնար համակարգում 4 տարի): 2002թ. ինստիտուտին հնարավորություն տրվեց կազմակերպել նաև ՀՀ ԶՈՒ սպա-կապավորների, իսկ 2005թ. նաև հակաօդային պաշտպանության մասնագիտություններով սպաների պատրաստումը:
Ի նշանավորումն Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի` 2005թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ինստիտուտն սկսեց կրել մարշալ Արմենակ Խանփերյանցի անունը, և նույն հրամանով Ռազմական ավիացիոն ինստիտուտին կարգադրվեց հանձնել մարտական դրոշը:
Ռազմական ավիացիոն համալսարանի պետն է գեներալ-մայոր Դանիել Բալայանը:
Ռազմական ավիացիոն համալսարանի ֆակուլտետները
- Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ուղղաթիռ)
- Թռչող ապարատներ և շարժիչներ (ուղղաթիռ)
- Ավիացիոն սպառազինություն
- Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային և ավիացիոն սարքավորումներ
ԿԱՊԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
- Ռազմական կապի տեխնիկա
ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
- ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ (Օսա-ԱԿ)
- ՀՕՊ ռադիոտեղորոշիչ համալիրներ:
- ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ