ՋՐՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄ
Հունվարի 23-ին Խաղաղապահ բրիգադում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության Ջրօրհնեքի արարողություն գնդերեց Տեր Զաքարիա քահանա Անանյանի հանդիսապետությամբ:
Այս կարևոր արարողության Խաչի քավոր դարձավ զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը: Զորամասի ամբողջ անձնակազմը մոտեցավ, համբուրեց սուրբ Խաչը, խմեց օրհնած ջրից, և ինչպես օրվա աղոթքում ասվեց՝ որպեսզի օրհնած ջուրը լինի ի նպաստ տների շենության, հիվանդների բժշկության, պտղաբերության և չարիքների վերացման:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ