ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Ներկայացված զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են նախորդ տարվա աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:
Խորագիր՝ Նորություններ