Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ



ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳՀունվարի 27-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ:

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպայական կազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ:

Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայրապետական մաղթանք` ի շենություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

Հայրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրել է մի շարք բարձրաստիճան զինվորականների: Մայր Աթոռի բարձրագույն պարգևին արժանացել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այսուհետ բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը: Ընդունելությանը ներկա զինվորականներին հանձնվել են կրծքանշանի առաջին օրինակները:

Լուսանկարները՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ Նորություններ


30/01/2019