ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ 4-րդ զորամիավորման Սիսիան քաղաքում տեղակայված N զորամասում անցկացվել է հանդիսավոր միտինգ, որին մասնակցել են Սյունիքի փոխմարզպետ Ն․Բաբայանը և Սիսիան համայնքի ղեկավար Ա․ Սարգսյանը։ Բանակի օրվա կապակցությամբ մի շարք զինծառայողներ բարեխիղճ և օրինակելի ծառայության համար մարզպետարանի և համայնքապետարանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։
Միտինգից հետո կատարվել է քայլերթ դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ անձնակազմը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված քաջորդիների հիշատակը, նրանց շիրիմներին դրել ծաղիկներ: Այնուհետեւ զորամասում նրանք մասնակցել են Սիսիանի ժողգործիքների համույթի համերգին։
4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ
Խորագիր՝ Նորություններ