Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԱՐ ՊԱՅՔԱՐԻ



Այդ մասին հայտարարել է Քադաֆիի վարչակարգի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը, նշելով, որ ճակատամարտը դեռ չի ավարտվել, իսկ իրենք ունեն պայքարը դեռ ամիսներ շարունակելու համար անհրաժեշտ զենք ու զինամթերք: Նա վերստին հավաստիացրել է, որ Քադաֆին գտնվում է Լիբիայում և լրիվությամբ ղեկավարում իրեն հավատարիմ ուժերի գործողությունները, հանդիպում մարդկանց հետ, մասնակցում բոլոր խորհրդակցություններին և տալիս համապատասխան ցուցումներ:

Մուսա Իբրահիմը նաև հայտարարել է, թե Սիրտ քաղաքին ՆԱՏՕ-ի հասցրած օդային հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 2.000 խաղաղ բնակիչ, իսկ հրթիռներից մեկն ավերել է բնակելի շենքը, դառնալով 354 մարդու զոհվելու պատճառ:

Իր հերթին, Լիբիայի ազգային անցումային կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք որևէ հետախուզական կամ այլ տվյալ չունեն գնդապետ Քադաֆիի գտնվելու վայրի մասին։

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


20/09/2011