Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄՀունվարի 28-ին Հայոց Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Վայքում տեղակայված N զորամասում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին հրավիրված էին Վայքի փոխքաղաքապետ Վիգեն Գասպարյանը, Վայքի երկրապահ կամավորականները, այլ հյուրեր: Բանակի օրվա առթիվ զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանը շնորհավորական ելույթում զինծառայողներին մաղթեց անփորձանք ծառայություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ անձնական կյանքում՝ հաջողություններ: Նա վստահություն հայտնեց, որ սահման պահող հայ զինվորը անվախ է, քաջ ու զգոն և միշտ պատրաստ՝ սահմանը խախտող հակառակորդին տալ արժանի հակահարված:

Շնորհավորական ելույթներից հետո զորամասի մի շարք զինծառայողներ բարեխիղճ և օրինակելի ծառայության համար զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով ու գերատեսչական կրծքանշաններով:

Խորագիր՝ Նորություններ


31/01/2019