Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ՝ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ՝ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԲանակի օրվա կապակցությամբ  ԶՈՒ ԱՀՏԱ վարչության մի խումբ սպաներ  հրավիրվել և ներկա են եղել «ՌԻՈ» առևտրա­ժամանցային կենտրոնի նկար­չական անկյունում կազմա­կերպված միջոցառմանը: Միջոցառման շրջանակ­ներում «Ուսում» հանրա­կրթական դպրոցի սաները Հայ զինվորին ուղղված ջերմ և ոգևորող նամակներ, ստեղծել Հայոց բանակին նվիրված գեղանկարներ:

Հընթացս սպաները ողջունել են երեխաներին, ծանոթացել ու մտերմիկ զրուցել նրանց հետ: Միջոցառմանը մեծ հետաքրքրություն են ցուցաբերել կենտրոն այցելած քաղաքացիները: Առանձնահատուկ տպավորություն են ստացել հատկապես կենտրոն այցելած օտարերկրյա զբոսաշրջիկները, որոնց համար նման ձևաչափի միջոցառումը նորություն է եղել. նրանք չեն թաքցրել իրենց զարմանքն ու հիացմունքը: Օրվա խորհրդին առանձնա­կի շուք է հաղորդել պաշտպանության նախարարության «Զորական» համույթի ելույթ­ը: Միևնույն ժամանակ, հենց այստեղ այցելուները հաճույքով ըմբոշխնել են զինվորական խոհանոցի ուտեստները:

Միջոցառման ավարտին երեխաների նամակներն ու նկարները պաշտպանության նախարա­րության փոստով ուղարկվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր, հանձնվել հասցեատերերին՝ առաջացնելով ոգևորության մեծ ալիք դիրքապահ զինվորների մոտ:

Խորագիր՝ Նորություններ


05/02/2019