С-300-ՆԵՐԻ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԾԱՌԱՅԵՆ ՈՐՊԵՍ ԹԻՐԱԽՆԵՐ
ՌԴ զինված ուժերի ՀՕՊ զորքերը մարտական հրաձգության ընթացքում կկրակեն С-300 համալիրի հրթիռների վրա: Ծառայության երաշխիքային ժամկետն ավարտած հրթիռները ՆԱՏՕ-ի նորագույն ինքնաթիռների և հրթիռների դեր կկատարեն:
Այդպիսով զինվորականները միանգամից երկու խնդիր կկատարեն` կոչնչացնեն հին հրթիռները և զենիթայիններին կսովորեցնեն խփել արտասահմանյան սպառազինության և տեխնիկայի նոր նմուշները:
С-300-ի հրթիռները վայրկյանում մինչև 2 կմ արագություն են հավաքում, այդպիսի արագությամբ չեն թռչում ո’չ ինքնաթիռները, ո’չ թևավոր հրթիռները: Եթե զենիթայիններին հաջողվի խփել այն, ուրեմն հակառակորդի թիրախը հաստատապես կխոցվի:
С-300 համալիրները կձևափոխվեն թիրախային նմանակման նոր համակարգերի: Հրթիռի մարտական լիցքը կփոխարինվի ռադիոխափանումների գեներատորով, իսկ կառավարման մեխանիզմում կհայտնվի հրթիռային հարձակումը նմանակող ծրագիր: Դրա շնորհիվ С-300-ը թիրախ-հրթիռ կարձակի նաև բալիստիկ տակտիկական հրթիռների հետագծին համապատասխան:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական