Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ



ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸՓետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ:

Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել են կազմակերպչական մի շարք հարցեր:

Հանդիպման օրակարգային թեմաներից էր նաև Հանձնաժողովի կազմում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման հարցի քննարկումը: Հաշվի առնելով հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունների մեծ թիվը՝ դիտարկվել են նրանց ներգրավման առավել արդյունավետ մի քանի տարբերակներ:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸՆիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացների հետ կապված առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Ամփոփիչ խոսքում Դավիթ Տոնոյանը կրկին կարևորել է անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը և միաժամանակ վստահեցրել, որ Հանձնաժողովի գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները տեսանելի կլինեն արդեն առաջիկայում:

Խորագիր՝ Նորություններ


12/02/2019