ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուն Today’s Zaman թերթի լրագրողին պատմել է, որ այս տարվա գարնանը Թուրքիան խանգարել է Իսրայելին լիարժեք ներկայացուցչություն բացել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում` սպառնալով կիրառել իր վետոյի իրավունքը:
Իսրայելը 1994թ. համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ դաշինքի մեջ չմտնող մերձավորարևելյան 6 պետությունների միավորող նախաձեռնության շրջանակներում: 2011թ. սկզբին իսրայելական կողմը փորձեց ապացուցել, որ իր համար ավելի հեշտ կլինի համագործակցել` Բրյուսելում ունենալով լիարժեք ներկայացուցչություն:
Սակայն ապրիլին տեղի ունեցած դաշինքի գագաթաժողովում այդ քայլին ընդդիմացավ Թուրքիան, և Իսրայելը ստիպված նահանջեց:
Միաժամանակ թերթը մեջբերում է դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվությունը` իսրայելական նախաձեռնությունը արգելափակելու որոշումը վերջնական չէ և կարող է փոփոխվել քաղաքական ենթատեքստին համապատասխան:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական